Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Երանի՜ նրան, ով տեսնում ու չի հավատում

Երանի՜ նրան, ով տեսնում  ու չի հավատում
11.08.2025 | 10:46

Եղծվել է սկիզբը`

բառը

խարդավանք է ամենուր

ու

զեխություն

թույնը կաթում է հոր ականջի մեջ

վերջին օրերն են ասես հին Հռոմի,

ամեն բան

որ սիրում եմ`

մարդ

ծաղիկ

կենդանի

զույգ-զույգ գալիս մտնում են

կոպերիս տակ,

ինչպես Տապանի մեջ Նոյան

ու տանում եմ ես ողջը` ուրիշ մի տեղ,

ամեն բան թվում է կրկնություն.

կայսրություն… թույն… դավ,

Կլավդիոսի պես

հանճարեղ ու մտահոգ

ես ձևանում եմ տհաս

կաղում եմ

ու

ցնցվում հիմարի պես,

որ չսպանեն ինձ միայն թե

որ մնամ ողջ

ու

փրկեմ ամենն այս

կործանումից

Սոնա ՎԱՆ

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ